Հյուսիսային Օսիայում հանրահավաքներ կազմակերպելու լիակատար արգելք է դրվել

Հյուսիսային Օսիայի իշխանությունները հայտարարել են զանգվածային միջոցառումների լիակատար արգելքի մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Տարածաշրջանային օպերատիվ շտաբը հայտնել է, թե տեղեկատվություն է ստացել «Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողների և նրանց հարազատների կյանքի դեմ մահափորձի սպառնալիքի մասին»։ Տարածաշրջանային կառավարությունը հայտարարել է, որ հանրահավաքների արգելքը կապված է «Վլադիկավկազում ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից նախաձեռնված չարտոնված գործողության ընթացքում ստացված տեղեկատվության հետ»։
Հանրահավաքների արգելքից բացի, իշխանությունները արգելել են ռազմական օբյեկտների, կարևորագույն ենթակառուցվածքների և անօդաչու թռչող սարքերի անկման վայրերի լուսանկարահանումն ու տեսանկարահանումը։
Կառավարությունը չի նշել, թե երբ կհանվի հանրահավաքների արգելքը։

«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
4911:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
9510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6110:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10110:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6010:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
11910:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
6009:48