«Խաղաղություն լինելու է, բայց` հիմնված արդարության և արժանապատվության վրա»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր ու սողացողների տարբերությունն հատկապես այն է, որ իրենք «խաղաղության» համար պատրաստ են տալ երկիրն էլ, հողն էլ, ազգային շահն էլ, իսկ մենք խաղաղությունը տեսնում ենք արդարության և արժանապատվության պահպանմամբ, և հանուն արդար խաղաղության պատրաստ ենք զոհաբերության։
Ու սրա արդյունքը գիտե՞ք որն է։ Սողացողների հետ ոչ մեկ խոսելու բան չունի՝ սողացողներին ընդամենը սպառնում կամ հրահանգում են։ Վիրավորում և ծաղրում են սողացողներին, նրանց առաջնորդին և վերջիններիս հետ հարաբերություններում իրենց տիրոջ կարգավիճակում են զգում։
Իսկ մեզնից փորձում են կարծիք հարցնել, փորձում են երկխոսություն ծավալել, փորձում են ընդհանուր եզր գտնել, իսկ վերջում ձեռնունայն արձագանքում. «միեւնույն է, խաղաղություն լինելու է»:
Այո՛, խաղաղություն լինելու է, բայց խաղաղություն, որը հիմնված է արդարության և արժանապատվության վրա, և ոչ թե սյուզերենի ու վասալի հարաբերությունների միջոցով»։

«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
1215:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
4815:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
7014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6314:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
7414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
7713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
8013:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
8413:00