Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն՝ Սիրիայի կառավարությունն օգնության խնդրանքով պաշտոնապես դիմել է Թուրքիային։
Օգնությունը մասնավորապես վերաբերում է ռազմական կարողունակությունների մեծացմանն ու ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին:
«Համաձայն այդ խնդրանքի՝ մենք շարունակում ենք աշխատանքները՝ ապահովելու կրթական, խորհրդատվական և տեխնիկական աջակցություն Սիրիայի ռազմապաշտպանական կարողունակությունները բարձրացնելու նպատակով»,- հայտնել են Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրները, գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ից Իսրայելի սահմանին մոտ Սիրիայի Սուվեյդա քաղաքում բախումներ էին սկսվել դրուզների և բեդվինների միջև: Բախումներին ավելի ուշ միջամտել էր Իսրայելը՝ հուլիսի 16-ին օդային հարվածներ հասցնելով Դամասկոսին: Թիրախավորվել էին Սիրիայի պաշտպանության նախարարության շենքն ու նախագահական նստավայրը:
Իսրայելական կողմը բախումների միջամտությունը որակում է որպես դրուզ փոքրամասնությանը պաշտպանելու նախաձեռնություն:

«Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը»․ Արտակ Զաքարյան
6517:18
«Երբ փաստարկ չունես, մնում են պիտակները»․ Արմեն Խաչատրյան
6917:12
«Իշխանությունների և ընդդիմության հերթական առճակատման հարցում մի ուշագրավ նրբություն կա». Թաթուլ Հակոբյան
6117:06
«Հերթական զիջումները մեզ ներկայացվում են որպես «խաղաղության գին»»․ Նաիրի Սարգսյան
6616:48
«Եթե նախաձեռներ կիսանախագահական համակարգի վերականգնում՝ առանց հեռացնելու հղումը Անկախության հռչակագրին, մենք կլինեինք նրա ճամբարում»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
6916:42
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան
7716:18
«Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի կարևոր է, քան սեփական ժողովրդին ցավակցելը»․ Գոռ Մադոյան
7816:00
«6 տարի առաջ այս օրը մենք կորցրեցինք մեր ազգային արժանապատվությունը՝ հավատալով նենգ «դաշնակցին»»․ Անահիտ Բախշյան
7615:48