«Որոշումը չկատարելու հնարավորություն կա»․ Սրբուհի Գալյան
![]() 239 Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 12:00 «Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են։ Երբ միացել ենք որոշակի կոնվենցիաների, պարտավորվել ենք կատարել միջազգային արբիտրաժների տրիբունալների որոշումները»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով միջազգային արբիտրաժի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ որոշմանը, ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով այդ վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում․ «Արբիտրի որոշման մեջ հղում է կատարված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, ըստ որի կողմը իրավունք ունի դիմելու ՀՀ ներպետական դատարանին, որպեսզի դատարանը ճանաչի արբիտրի որոշումը, հետո նոր դա դառնա պարտադիր կատարման ենթակա։ Ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»,- ասաց Գալյանը՝ նշելով, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ այլ նպատակ է հետապնդում, քան այն, ինչ նկարագրված է մյուս կողմի դիմումում, նպատակը հնարավոր ճգնաժամիցխուսափելն է եղել»,- ասաց Գալյանը։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
