«Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում նշված է. «Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է Հայաստանի և Ուկրաինայի միջև ապահովել համագործակցության ներուժի իրացում՝ կարևորելով առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի հետևողական աշխատանքը կարող է ապահովել փոխշահավետ համագործակցության որակապես նոր մակարդակ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հարաբերությունների զարգացման և հեռանկարային ծրագրերի կյանքի կոչման համար։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
188Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
29430.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
46528.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
48328.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50327.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45027.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38127.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38827.10.2026, 10:12