«Ավտոճանապարհային կապուղու տրամադրումը Սյունիքի միջով՝ վտանգավոր է»․ Գարիկ Քեռյան
![]() 229 Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ., 00:42 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի: Ի սկզբանե նշեմ, որ իդեալական և շահավետ տարբերակը Հայաստանի համար կլներ այն, որ այդ ճանապարհը գործեր որպես սովորական կապուղի, Ադրբեջանից եկող և անցնող ուղևորատար և բեռնատար տրանսպորտային միջոցները հարկ վճարեին և ենթարկվեին ՀՀ սահմանային և մյուս մարմինների վերահսկողությանը: Բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ թուրք-ադրբեջանական բավականի ամուր դաշինքը հաջողության է հասնում, իսկ Արևմուտքին դա ձեռնտու է, որովհետև չեզոքացնում է ռուսական ազդեցությունը: Այս իրավիճակում, պատերազմից խուսափելու համար ՀՀ դիվանագիտության խնդիրն է միջանցքի հարցի լուծման քիչ, թե շատ ընդունելի տարբերակ գտնել և նաև հասնել մասնակի զիջումների: Ըստ իս, ամենաանվտանգ և ոչ կոնֆլիկտային կլինի, եթե Ադրբեջանին տրվի միայն Մեղրու տարածքով անցնող երկաթուղու տնօրինման իրավունքը: Հայ-իրանական սահմանին կպած երթևեկող գնացքները դժվար, թե ինչ որ վտանգավոր իրավիճակ ստեղծեն: Խիստ անցանկալի և կոնֆլիկտային եմ համարում ավտոճանապարհային կապուղու տրամադրումը Սյունիքի միջով: Դա արդեն վտանգավոր է: Միջանցքի տրամադրման և խաղաղության պայմանագրի կնքման բանակցություններում սահմանադրական փոփոխությունների և Մինսկի խմբի լուծարման նախապայմանների ընդունման դեպքում ճիշտ կլինի առաջադրել անկլավներից և ադրբեջանցիների հետ վերադարձից ընդմիշտ հրաժարվելու հանդիպակաց նախապայմանները: Միայն այս դեպքում կարող է լինել կայունություն և ոչ կոնֆլիկտային հարաբերություններ»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
