Ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցից․ «Հրապարակ»
![]() 297 Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման մասին համառոտ հայտարարությունից հետո Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը լռել է, փոխարենը իշխանականներն աշխուժացել են, թե դա հաղթանակ համարել չի կարելի՝ արբիտրաժային դատարանն ընդամենը հայցի ապահովման միջոց է կիրառել։ Բանն այն է, որ Ստոկհոլմի դատարանի որոշումը ժամանակավոր բնույթ ունի և կորցնում է ուժը, եթե 30 օրվա ընթացքում կողմերը չդիմեն հիմնական արբիտրաժային կազմավորմանը, կամ եթե մինչև 90-օրյա ժամանակահատվածում չհաստատվի վերջինիս իրավազորությունը։ Իշխանությունից շտապեցին հայտարարել, որ չեն կատարելու դատարանի որոշումը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իբրև հիմնավորում ներկայացրեց․ «Ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն, նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն՝ այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ղեկավար կազմում նշանակումներ արեց, բոլորը՝ դրսից: Կան տեղեկություններ, որ ամեն ինչ կախված է Փաշինյանի ռուսաստանյան այցի արդյունքներից՝ եթե Փաշինյանը գործարքի գնա ՌԴ-ի հետ, ապա բոլորովին թքած կունենան միջազգային դատարանի ցանկացած որոշման վրա»։
|

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
