«Սա ռազմավարական սխալ կլինի»․ Արա Աբրահամյան

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը գրավելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն արժեզրկում է Հայ Առաքելական Եկեղեցին և ռազմավարական սխալ կլինի։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Սա կլինի նրա (Փաշինյանի) ռազմավարական սխալը։ Նա ասում է, որ հավատացյալ է, բայց եթե նա իսկական հավատացյալ է, երբեք թույլ չի տա իրեն և ուրիշներին արժեզրկել եկեղեցին։ Այս եկեղեցու քահանաները ձեռնադրվել են կաթողիկոսի կողմից, նրանք մկրտել են աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի, միլիոնավոր մարդկանց, իսկ նրանց մասին ասում են, որ նրանք օրենքից դուրս են», - ասել է Աբրահամյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի՝ իր կողմնակիցներին վերջերս արված կոչը՝ պատրաստ լինել մեծ «հոգևոր հավաքի» Էջմիածնի հրապարակում՝ Մայր Աթոռի մոտ։
Աբրահամյանի խոսքով՝ հավատացյալը և իր ժողովրդին սիրող մարդը երբեք թույլ չի տա իրեն այս հարցը լուծել նման կերպ։
«Փաշինյանը նման գործողություններով մանիպուլյացիայի է ենթարկում հասարակությանը՝ փորձելով տարբեր կրոնական հայացքների տեր մարդկանց միմյանց դեմ հանել։ Բայց նրանց միմյանց դեմ հանել չի կարելի, դա աղետ կլինի։ Եկեղեցին անկախ հաստատություն է», - ընդգծել է Աբրահամյանը՝ նշելով, որ մատնանշելով միայն Հայ եկեղեցու խնդիրները, որոնք կարող են լինել ամենուր, Փաշինյանը լռում է այն մասին, թե որքան դրական և դարակազմիկ է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի ավանդը Եկեղեցու համար։
«Վերջին հարյուրամյակներում ոչ ոք այդքան շատ բան չի արել։ Խոսքն անձերի մասին չէ, այլ Եկեղեցու, հավատքի մասին։ Ես Եկեղեցու, հավատքի կողմնակից եմ։ Ես հավատացյալ եմ, կառուցել եմ տասնյակ եկեղեցիներ ողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցի՝ Երևանում», - հավելել է Աբրահամյանը։

Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
5219:00
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
7018:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8417:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
8317:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
13116:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
8616:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9916:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
9116:00