Բողոքի ցույցերի ֆոնին Զելենսկին վերականգնում է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը

Ուկրաինայում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռադայի քննարկմանն է ներկայացրել հակակոռուպցիոն մարմինների մասին նոր օրինագիծ՝ խոստանալով, որ փաստաթուղթը կապահովի Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության անկախությունը։ Երկու գործակալություններն էլ արդեն հայտարարել են, որ օրինագիծը կվերականգնի իրենց անկախության երաշխիքները։
«Ես համաձայնության եմ եկել օրինագծի տեքստի շուրջ, որը երաշխավորում է Ուկրաինայում իրավապահ համակարգի իրական ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը, ինչպես նաև իրավապահ համակարգի հուսալի պաշտպանությունը ռուսական ցանկացած ազդեցությունից կամ միջամտությունից։ Տեքստը հավասարակշռված է», - Թելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահը։
«Կարևոր է, որ մենք հարգենք բոլոր ուկրաինացիների դիրքորոշումը»,- նշել է Զելենսկին։
Ավելի վաղ Զելենսկին հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ վիճահարույց օրենքի նախագիծ էր ստորագրել, որով սահմանափակվում էր նշված կառույցների անկախությունը, ինչը հասարակության շրջանում բողոքի ալիք էր բարձրացրել։

Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
5219:00
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
7018:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8417:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
8317:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
13116:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
8616:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9916:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
9116:00