Թուրքիայում հայկական «Վերադարձ» խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը հայկական «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելել է ելույթ ունենալ Մունզուրի 23-րդ մշակույթի ու բնության փառատոնին։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նահանագապետարանի հիմնավորման մեջ նշվել է, որ «Վերադարձ» երաժշտական խումբը մասնակցել էր 2019-ի 19-րդ Մունզուրի մշակույթի և բնության փառատոնին և միջոցառմանը ծածանել է Հայաստանի դրոշը։ Դա ներկայացվել է որպես միջոցառման սահմանված նպատակներից շեղում։
Բացի այդ նահանգապետարանն «ահաբեկչության քարոզչության» համար արգելել է նաև երկու ոչ հայկական խմբի մասնակցությունը փառատոնին։ Խմբերին միայն վերջն պահին է զգուշացվել, որ արգելվում է նրանց ելույթը։
Ծագումով զազա թուրք երաժիշտ Միքայիլ Արլանն անդրադարձել է կատարվածին ու նշել, որ հայաստանյան խումբը արգելքով պայմանավորված ստիպված է եղել վերադառնալ Վանից։ Նա նշել է, որ խումբը վերադառնալիս կատարել է քուրդ հայտնի երաժիշտ Ռենչբեր Էզիզի կատարումներից։ Ըստ Արլանի՝ նահանգապետարանը կրկին խոչընդոտել է լեզուների, մշակույթների և ժողովուրդների միահյուսմանը:
«Բայց մենք կշարունակենք բարեկամության կամուրջներ կառուցել մեր հին հարևանների, մեր եղբայր ժողովրդի՝ հայերի հետ, որոնք ավելի քան մեկ դար արմատախիլ են եղել: Ո՛չ ճնշումները, ո՛չ էլ արգելքները չեն կարող խոչընդոտել բարեկամության և վստահության կամուրջների կառուցմանը»,-նշել է նա։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
186Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
79115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78408.09.2026, 23:12