Սերբիան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ մեկ պայմանով

Սերբիան պատրաստ է աջակցել հակառուսական պատժամիջոցներին, երբ հանրապետության անդամակցությունը Եվրոմիությանը (ԵՄ) ակնհայտ լինի։ Այս պայմանը նշել է Սերբիայի եվրոպական ինտեգրման նախարար Նեմանյա Ստարովիչը, նրա խոսքերը մեջբերում է Der Standard-ը։
«Սերբիան պատրաստ է լիովին աջակցել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, երբ երկրի անդամակցությունը ԵՄ-ին ակնհայտ դառնա, այսինքն՝ անդամակցությունից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Բելգրադը նաև հստակ և անվերապահորեն դատապարտել է Ուկրաինայում հակամարտությունը հենց սկզբից»,- ասել է քաղաքական գործիչը։
Միևնույն ժամանակ, Ստարովիչը նշել է, որ Բելգրադը հիմա չի աջակցի Մոսկվայի դեմ սահմանափակումներին, քանի որ դրանք «ոչ մի կերպ չեն ազդի Ռուսաստանի վրա, իսկ սերբական տնտեսության վրա՝ հսկայական մասշտաբով»։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու երաշխիքների բացակայության դեպքում երկիրը «նման քայլ չի ձեռնարկի»։

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30