Վրաստանում ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններ են անցկացվում. ՀՀ-ն դիտորդ է
![]() 418 Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ., 19:14 Հուլիսի 25-ին Վրաստանում մեկնարկեցին Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող Agile Spirit (Strong Spirit) բազմազգ զորավարժությունները, որոնք հանրապետության տարածքում անցկացվում են տասներկուերորդ անգամ, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժություններն անցկացվում են Կրծանիսի բազայում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունների և գնահատման կենտրոնը։ Զորավարժություններին մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Լիտվայի և Ուկրաինայի զինծառայողներ։ Հայաստանի և Ճապոնիայի ներկայացուցիչները հայտարարվել են՝ որպես դիտորդներ։ Agile Spirit 2025 զորավարժություններն անցկացվում են երկու երկրներում՝ Վրաստանում և Թուրքիայում: Թուրքիայում, հուլիսի 21-ին, զորավարժությունները մեկնարկեցին ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ օդադեսանտային գործողությամբ։ Զորավարժությունների բացման արարողության ժամանակ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի բանակի 7-րդ ուսումնական հրամանատարության հրամանատար, գեներալ Թերի Թիլիսը նշել է, որ սրանք ռազմավարական զորավարժություններ են, որոնք թույլ են տալիս բարձրացնել տարբեր երկրների զինծառայողների փոխգործունակությունը։ |

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
7308:24
«Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար». Անահիտ Ավանեսյան
24000:48
«Սա լկտի անամոթություն է և ուղիղ ոտնձգություն մեր ինքնության դեմ». Տեր Զարեհ Աշուրյան
24600:12
«ՀԷՑ-ը կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող իր աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը». Ռոմանոս Պետրոսյան
151Երեկ, 23:48
ՆԱՍԱ-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը
242Երեկ, 23:04
«Գալիք ընտրություններին «Հանրապետական»-ի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում». Արմեն Աշոտյան
204Երեկ, 21:54
«Տևական ժամանակ այս մարդիկ զբաղվել են պրոֆեսիոնալ գործով». Արսեն Բաբայան
188Երեկ, 21:24
«Նիկոլ Փաշինյանն ուզում է իրեն ճանաչեն արտոնյալ, բռնապետ». Ժաննա Ալեքսանյան
270Երեկ, 20:54
