Թաիլանդում իր տունը լքել է ավելի քան 131000 մարդ, Կամբոջայում՝ ավելի քան 4000. ՄԱԿ

ՄԱԿ-ը հայտնել է, որ Թաիլանդում իր տունը լքել է ավելի քան 131000 մարդ, իսկ Կամբոջայում՝ ավելի քան 4000, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ստեֆանի Թրեմբլեյը:
Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտության սրացումը հուլիսի 24-ի առավոտյան մտել է զինված փուլ։ Կողմերը փոխանակվել են հրետանային հարվածներով, Կամբոջան օգտագործել է «Գրադ» բազմակի հրթիռային համակարգեր, այդ թվում՝ Թաիլանդում քաղաքացիական թիրախներին հարվածելու համար, իսկ թաիլանդական կողմն ավիահարված է հասցրել Կամբոջայի զինված ուժերի դիրքերին։ Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են մայիսի 28-ին սահմանի վիճելի հատվածում երկու երկրների զինվորականների միջև տեղի ունեցած բախումից հետո, որի ժամանակ զոհվել է կամբոջացի զինվոր։
Թաիլանդը և Կամբոջան տարածքային խնդիրներ են ժառանգել ֆրանսիական նախկին գաղութ Հնդկաչինից, որի հետ Սիամի թագավորությունը (այժմ՝ Թաիլանդ) ավարտել է սահմանների սահմանազատումը 1907 թվականին։ Սահմանային մի շարք հատվածներ դուրս են մնացել ֆրանսիական կողմի սահմանազատման հանձնաժողովի ուշադրությունից՝ դրանց անհասանելիության պատճառով։ 1953 թվականին Կամբոջայի՝ Ֆրանսիայից անկախացումից հետո այս հատվածները դարձել են տարածքային վեճի առարկա։
Թաիլանդը նախընտրում է սահմանային բոլոր վեճերը լուծել հարևանների հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում, մինչդեռ Կամբոջան վերջին 60 տարվա ընթացքում երրորդ անգամ է դիմում Միջազգային դատարան՝ որոշում կայացնելու համար, որի իրավասությունը Թաիլանդը չի ճանաչում տարածքային վեճերում։

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30