Շաբաթ, 26 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

ԱԱԾ նոր տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը «զտումներ» է սկսել համակարգում

ԱԱԾ նոր տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը «զտումներ» է սկսել համակարգում
84
Այսօր, 00:12

Վերջին օրերին մեծ թվով աշխատակիցներ են ազատվել Ազգային անվտանգության ծառայությունից, գրում է «Հրապարակ»-ը։ Խոսքը մոտ 40 աշխատակցի մասին է:

«Հնարավոր է, որ ԱԱԾ նոր տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը «զտումներ» է սկսել համակարգում և առավել հավատարիմներին ու առավել հավատարմորեն ծառայող աշխատակազմին է միայն թողնում, որպեսզի առաջիկայում իրականացվելիք նոր ռեպրեսիաների ժամանակ խնդիրներ չունենան և Նիկոլ Փաշինյանի հրամաններն առավել հմտորեն իրականացնեն, անգամ եթե դա լինի Եկեղեցու վրա գրոհը, կամ մեկ այլ բան։

Ազատվողների թվում է նաև Դվինի Արտակի՝ Արտակ Թովմասյանի որդին»,- գրում է աղբյուրը։