Շաբաթ, 26 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
146
Այսօր, 08:30

Երևան քաղաքում՝

Հուլիսի 26-ի գիշերը և երեկոյան, 28-29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 26-ին գիշերը և կեսօրից, 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 25-30-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճան 26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 27-29-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի հուլիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 39.5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 14.0°C (1970թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 26.7°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: