«Օտարերկրյա ուղղորդման տակ գտնվողը դաշտից մաքրում է բոլոր հնարավոր դերակատարներին». Աննա Կոստանյան
![]() 399 Կիրակի, 27 հուլիսի, 2025 թ., 00:42 ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Նկարներում պատկերված հայերը քաղաքական բանտարկյալներ են. 2021-ից ի վեր, հազարավոր մեր հայրենակիցների հետ փողոցներում պայքար էին տանում հայրենիքի վերջին կտորների համար, մինչ շատերը հանգիստ նստած էին իրենց փափուկ ու հարմարավետ բազմոցներին և դատում կամ քննադատում էին պայքարի ճիշտ ու սխալ քայլերը: Այսօր նրանք հետապնդվում և ազատազրկվում են, քանի որ Հայաստանի դրածո վարչապետը վախենում է ընդդիմախոսներից, վախենում է բոլոր նրանցից, ովքեր պատռում են փարիսեցու իր կեղծ դիմակը, հանրության առաջ բացահայտում իր բոլոր ստերը: Օտարերկրյա ուղղորդման տակ գտնվողը, ժողովրդավարության կեղծ քողի ներքո, քաղաքական դաշտից մաքրում է բոլոր հնարավոր դերակատարներին, որ պոտենցիալ վտանգ են ներկայացնում իր՝ իշխանությունը պահելու հարցում: Սա գործում է բացարձակապես Ադրբեջանի իր սիրելի բռնապետի ուղղորդմամբ և ցուցումներով, կարծես քույր քաղաքներ լինեն՝ մեկը բնօրինակը, մյուսը՝ դրա կեղծ ու անհաջող կրկնօրինակը, մի տարբերությամբ, որ Բաքվի բռնապետն իր կնոջը փոխնախագահ է կարգել, իսկ դրա հայաստանյան անհաջողակ կեղծօրինակը՝ 2026-ի իր նախընտրական շտաբի պետ, քարոզարշավն էլ անվանել ԿՐԹԱՐՇԱՎ: ![]() Աղբյուրը` Աննա Կոստանյան |
««Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրման փաստը մինչև վերջին վայրկյանը գաղտնիության մեջ էր պահվում»․ «ՀայաՔվե»
5503:36«ՀՀ քաղաքական դաշտը ֆիասկոյի մեջ է»․ Հայկ Այվազյան
7202:24«Փաշինյան Նիկոլը «հեղափոխության» լեգիտիմ հնարավորություն է տալիս»․ Կարեն Հեքիմյան
8202:00«Դատարանը վերածվել է իշխանական ճնշման գործիքի»․ Հակոբ Հակոբյան
6901:48«Ալիևի համար «խաղաղության գործընթաց» կոչվածը ժամանակ շահելու միջոց է»․ Արմեն Այվազյան
16101:36«ՀՀ-ում պատմական որոշումները կայացվում են միայնակ»․ Վահե Հովհաննիսյան
5301:24«Փաշինյանը մնալու է ՀՀ-ին ամենամեծ ցավեր, կսկիծ ու մորմոք բերած ղեկավարը»․ Թաթուլ Հակոբյան
5901:12«ՌԴ-ն չունի ոչ բարեկամ երկրներ․ կան ոչ բարեկամ էլիտաներ»․ Պուտին
8701:00