Թուրքիայում կառուցվող ԱԷԿ-ի շրջակայքում անտառային հրդեհներ են

778
Շաբաթ, 26 հուլիսի, 2025 թ., 22:08
Թուրքիայում՝ Աքքույու ԱԷԿ-ի կառուցման տարածքում, անտառային հրդեհներ են բռնկվել։ Հրդեհները մարելու համար օգտագործվում են ռուսական Be-200 ինքնաթիռներ և Mi-8 ուղղաթիռներ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Կառույցում աշխատում է ավելի քան 10000 ռուս, բոլորն էլ ներգրավված են կայանի շինարարության մեջ։ Հրդեհները բռնկվել են երաշտի պատճառով, զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին անտառային հրդեհների մասին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող հինգ նահանգներում՝ Էսքիշեհիրում, Բալիքեսիրում, Իզմիրում, Աֆյոնքարահիսարում և Մանիսայում։ Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի խոսքով՝ այդ հրդեհների հետևանքով զոհվել է տասը մարդ։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
7514:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
13513:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17012:19
Պայթյուն՝ գազալցակայանում
10911:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
22011:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
16611:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
11210:36
Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
12309:18