«Ավստրիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին քննարկումները կարող են արդյունավետ լինել». ԱԳ նախարար

Ավստրիայի ԱԳ նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը Die Welt-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է քննարկել Վիեննայի կողմից չեզոքությունից հնարավոր հրաժարման հարցը, չնայած նրան, որ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարը երկրում մեծ աջակցություն չի վայելում։
«Մեկ բան պարզ է. միայն չեզոքությունը մեզ չի պաշտպանի», - ասել է Մայնլ-Ռեյզինգերը՝ նշելով, որ Ավստրիան նաև կենտրոնանում է պաշտպանության մեջ ներդրումներ կատարելու և գործընկերների հետ հարաբերությունները ամրապնդելու վրա՝ «գլոբալ անվտանգության ոլորտում ավելի ու ավելի անորոշ իրավիճակի և ավելի ագրեսիվ Ռուսաստանի» համատեքստում։
Նախարարի խոսքով՝ ներկայումս Ավստրիայի խորհրդարանում կամ բնակչության շրջանում չկա մեծամասնություն, որը կաջակցի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուն, բայց «նման քննարկումը կարող է շատ արդյունավետ լինել»։
«Աշխարհը փոխվել է և միամտություն կլինի կարծել, որ «եթե մենք ոչ մեկին չդիպչենք, ապա ոչ ոք մեզ չի դիպչի»։

«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
2601:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
8300:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
9100:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
66Երեկ, 23:24
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հեռացնում են քաղաքացիներին (տեսանյութ)
80Երեկ, 22:42
«ՆԳՆ, ամոթ չէ՞․ պետական մարմնի հաղորդագրությունը պետք է լինի պարզ և գրագետ հայերենով»․ Մհեր Կարագոզյան
73Երեկ, 22:06
«Կիևի առաջարկները երբեմն էկզոտիկ և անընդունելի են»․ Պուտին
143Երեկ, 21:10
«Փաշինյանի հայտարարությունը կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում դատական իշխանության նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց
72Երեկ, 20:54