«12-օրյա պատերազմն «իր սկիզբն է առնում Ադրբեջանից»». իրանցի փորձագետ

Իրանցի աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ և պրոֆեսոր Աբդուրրեզա Ֆարաջիրադն անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի թեմային և Իրան-Իսրայել12-օրյա պատերազմի պատճառները կապել Ադրբեջանի հետ: Իրան-Եվրոպա միջուկային բանակցությունների համատեքստում նա ասել է, որ տարածաշրջանում ռազմական լարվածությունը, այդ թվում՝ 12-օրյա պատերազմը, «իր սկիզբն է առնում Ադրբեջանից»:
Փորձագետի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը Միացյալ Նահանգներին և Իսրայելին «մուտք է ապահովում դեպի Իրան»: Նա նախագիծը որակել է որպես նոր հակամարտությունների հիմք և հավելել, որ «Ադրբեջանն օգտագործում է իրավիճակն իր օգտին»:
Ֆարաջիրադն ընդգծել է նաև, որ Իրանը պետք է սերտ կապեր հաստատի Հայաստանի հետ, քանի որ Ադրբեջանն «Իրանի բարեկամը չէ»:
Այս հայտարարությունները հակասում են Ադրբեջանի բազմիցս հնչեցրած դիրքորոշմանը, գրում է իրանական Fararu լրատվական գործակալությունը:
Բաքուն ընդգծում է, որ Զանգեզուրի միջանցքը նպատակ ունի ամրապնդել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ու տրանսպորտային կապերը և ուղղված չէ որևէ երկրի դեմ, նշում է գործակալությունը:

«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6817:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
7517:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
11916:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
7916:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9416:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
8916:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
13815:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
14915:25