«Այս անգամ հարվածն անձամբ ձեզ կհասնի». Կացը՝ Խամենեիին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը խոստացել է հարվածել անձամբ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին, եթե Իրանը շարունակի սպառնալ Իսրայելին:
«Այսօր ես այստեղ եմ եկել շնորհակալություն հայտնելու ձեզ՝ պատերազմի ժամանակ կատարած հիանալի աշխատանքի համար, երբ բացեցիք Թեհրանի երկինքը և հարված առ հարված վնասեցիք իրանական ութոտնուկի գլուխը՝ վերացնելով Իսրայել պետությանը սպառնացող կործանման սպառնալիքը», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Իսրայելի հարավում գտնվող Ռամոնի ավիաբազա այցի ժամանակ դիմելով զինվորականներին։
«Ես ուզում եմ այստեղից հստակ ուղերձ փոխանցել բռնապետ Խամենեիին. եթե դուք շարունակեք սպառնալ Իսրայելին, մեր երկար ձեռքը կրկին կհասնի Թեհրան՝ ավելի մեծ ուժով, և այս անգամ հարվածն անձամբ ձեզ կհասնի»,- հավելել է Կացը:

«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6817:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
7517:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
11916:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
7916:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9416:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
8916:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
13815:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
14915:25