«Պատրաստ ենք պաշտպանել Թայվանին»․ Մեծ Բրիտանիայի ՊՆ

Ավստրալիա կատարած այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Լոնդոնը պատրաստ է պաշտպանել Թայվանին՝ Չինաստանի հետ հակամարտության դեպքում։
«Եթե մենք ստիպված լինենք կռվել, ինչպես անցյալում, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան միասին կկռվեն։ Մենք համատեղ զորավարժություններ ենք իրականացնում, միասին ենք պատրաստվում, ինչը մեզ օգնում է զսպող գործոն լինել»,- ասել է Հիլին՝ պատասխանելով Telegraph-ի հարցին, թե ինչպես է Մեծ Բրիտանիան պատրաստ օգնել Թայվանին՝ Չինաստանի հետ հակամարտության դեպքում։
Միևնույն ժամանակ, նախարարը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան կնախընտրեր Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վեճերը լուծել «խաղաղ» և «դիվանագիտական ճանապարհով»։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Լոնդոնը պատրաստ է պաշտոնական հարաբերություններ հաստատել Թայվանի հետ, Հիլին ասել է, որ «այս պահին Մեծ Բրիտանիան չի քննարկում Թայվանի հարցում իր ուղեգիծը փոխելու հարցը»։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան չի ճանաչում Թայվանը որպես անկախ երկիր և պաշտոնական քաղաքական հարաբերություններ չի հաստատել նրա հետ։

«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6817:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
7517:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
11916:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
7916:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9416:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
8916:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
13815:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
14915:25