Կամբոջան և Թայլանդը համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը և Թայլանդի վարչապետի պաշտոնակատար Ֆումտհամ Վեչայաչայը համաձայնության են եկել անհապաղ հրադադարի շուրջ, հայտարարել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը, որը բանակցություններում միջնորդի դեր էր ստանձնել: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի կեսգիշերից, հաղորդում է BBC-ն։ «Սա կարևոր քայլ է դեպի լարվածության թուլացում և խաղաղության ու անվտանգության վերականգնում»,- ասել է Անվարը: Մալայզիայի վարչապետի խոսքով՝ երկու երկրների ռազմական ներկայացուցիչները ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն հուլիսի 29-ին։
Հուն Մանեթը բանակցություններն անվանել է «շատ լավ հանդիպում» և ասել, որ հույս ունի «անմիջապես» դադարեցնել մարտական գործողությունները: Նա շնորհակալություն է հայտնել Մալայզիայի առաջնորդին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Չինաստանի կառավարությանը՝ հակամարտության կարգավորման գործում իրենց միջնորդության համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Փնոմպենը և Բանգկոկը երկխոսության պատրաստակամություն են հայտնել՝ իր հեռախոսազրույցներից հետո։

«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6817:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
7517:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
11916:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
7916:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9416:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
8916:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
13815:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
14915:25