«Իր պատմության մեջ առաջին անգամ ՌԴ-ն միայնակ է պայքարում Արևմուտքի դեմ»․ Լավրով

Առաջին անգամ իր պատմության մեջ Ռուսաստանը միայնակ է պայքարում ողջ Արևմուտքի դեմ, ուստի մենք չենք կարող թույլ տալ թուլություն։ Այս մասին հայտնել է ՌԴ
արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք շատ անելիքներ ունենք։ Դրանցից ամենակարևորը թշնամուն հաղթելն է։ Իր պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ է պայքարում ողջ Արևմուտքի դեմ։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում մենք դաշնակիցներ ունեինք։ Հիմա մենք դաշնակիցներ չունենք մարտադաշտում։ Հետևաբար, պետք է հույսներս դնենք մեզ վրա»,- ասել է Լավրովը։ Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ռազմական գործողություններից բացի այլընտրանք չուներ, քանի որ երկրի համար կարևոր են ոչ միայն տարածքները, այլև դարեր շարունակ այնտեղ ապրած և ռուսական մշակույթի և լեզվի կրող հանդիսացող մարդիկ։ «Մենք պնդում ենք այն, ինչը մեր օրինական պահանջն է՝ ապահովել մեր անվտանգությունը. Ուկրաինային ՆԱՏՕ չներգրավել, ՆԱՏՕ-ի ընդլայնում ընդհանրապես չպետք է լինի։ Եվ, իհարկե, մեր Սահմանադրությամբ ամրագրված իրողությունների ճանաչումը բացարձակապես անվիճելի պահանջ է»,- ասել է Լավրովը։

«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6817:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
7517:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
11916:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
7916:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9416:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
8916:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
13815:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
14915:25