«Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինը՝ մինչև 2029 թվականը»․ Ռեյնոլդս

870
Երկուշաբթի, 28 հուլիսի, 2025 թ., 16:33
Միացյալ Թագավորությունը կարող է ճանաչել Պաղեստինը մինչև 2029 թվականը, այսինքն՝ մինչև ներկայիս խորհրդարանի ժամկետի ավարտը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը՝ Sky News հեռուստաալիքի եթերում։
Վարչապետ Քեյր Սթարմերը նախկինում հայտնել էր, որ Լոնդոնը կճանաչի Պաղեստինը «պատեհ ժամանակին»։
Հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել էր, որ Փարիզը կճանաչի Պաղեստին պետությունը՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել էր, որ նման քայլը կլինի «ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին և բռնարարներին պարգևատրում և աջակցություն»։

Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
6200:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
7400:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
60Երեկ, 23:24
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հեռացնում են քաղաքացիներին (տեսանյութ)
75Երեկ, 22:42
«ՆԳՆ, ամոթ չէ՞․ պետական մարմնի հաղորդագրությունը պետք է լինի պարզ և գրագետ հայերենով»․ Մհեր Կարագոզյան
68Երեկ, 22:06
«Կիևի առաջարկները երբեմն էկզոտիկ և անընդունելի են»․ Պուտին
138Երեկ, 21:10
«Փաշինյանի հայտարարությունը կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում դատական իշխանության նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց
69Երեկ, 20:54
«Որոշ ուսադիր կրողներ զարմացնում են քրեական ենթամշակույթի խորագիտությամբ ու կենսափորձի դրսևորումներով»․ Դերենիկ Մալխասյան
77Երեկ, 20:36