Գերմանիան Հորդանանի օգնությամբ կազմակերպում է «օդային կամուրջ» Գազայի համար

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան՝ Հորդանանի օգնությամբ, կազմակերպում է «օդային կամուրջ»՝ Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար։
«Գերմանիայի կառավարությունը՝ Հորդանանի հետ համագործակցությամբ, անհապաղ ստեղծում է «օդային կամուրջ» Գազայի վրայով՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը սերտորեն կհամակարգի իր գործողությունները Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, որոնք նույնպես պատրաստ են նման «օդային կամուրջ» ապահովել սննդի և դեղորայքի համար», - ասել է Մերցը Անվտանգության խորհրդի նիստից հետո, որը ոչ պաշտոնական մարմին է, և ներառում է Գերմանիայի հիմնական նախարարությունների և անվտանգության գործակալությունների ղեկավարներին։
Նրա խոսքով՝ Բեռլինը շահագրգռված է որքան հնարավոր է շուտ «Գազայի խաղաղ բնակչության տառապանքներին վերջ դնելով»:
Մերցը նաև ասել է, որ դաշնային կառավարությունը քննարկել է Պաղեստինի պետականության ճանաչման հնարավորությունը, բայց ներկայում չի պլանավորում որոշում կայացնել այդ հարցի վերաբերյալ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գազայում իբրև թե սով չկա, և Թել Ավիվը «նման քաղաքականություն չի վարում անկլավի բնակիչների նկատմամբ»։

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30