Հայ Առաքելական Եկեղեցուն և Սամվել Կարապետյանին աջակցելու համար ետ է կանչվել Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսը

Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը հետ է կանչվում Եկատերինբուրգից։ URA.RU-ի փոխանցմամբ՝ պատճառը նրա անհամաձայնությունն էր Հայ Առաքելական Եկեղեցու հարցում երկրի ղեկավարության դիրքորոշման հետ և ռուսաստանցի բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությանն, ով աջակցում էր Հայ Առաքելական եկեղեցուն։ Սպարտակյանը, թղթակցի հետ զրույցում միայն նշել է, որ ապրել է և շարունակելու է ապրել Եկատերինբուրգում։ Եվ խոստացել է անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է Սվերդլովսկի բնակիչների և հայ համայնքի համար, նույնիսկ՝ առանց պատվավոր հյուպատոսի կարգավիճակի։ «Ես անընդունելի եմ համարում Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես բոլոր հայերի հոգևոր միասնության կարևոր հիմքի դեմ ուղղված ցանկացած գործողություն»,- հավելել է Սպարտակյանը։ Պատասխանելով իր դիրքորոշմանը, որը վերաբերում էր Կարապետյանի ձերբակալությանը, նա պատասխանել է, որ բոլոր հայերի նման, շատ է հարգում նրան, քանի որ շատերի համար նա օրինակ է, թե ինչպես կառուցել և ստեղծագործել։
Նարեկ Սպարտակյանը մեծացել է Եկատերինբուրգում և ավարտել է Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանը: Նա անցել է ինտերնատուրա Սվերդլովսկի մարզի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակում: Դարձել է պատվավոր հյուպատոս 2018 թվականին, երբ 28 տարեկան էր: Սկզբում նրա հյուպատոսական շրջանը ներառում էր միայն Սվերդլովսկի մարզը, սակայն ավելի ուշ այն ընդգրկեց նաև Պերմի և Չելյաբինսկի մարզերը:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
188Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
29430.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
46528.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
48328.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50327.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45027.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38127.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38827.10.2026, 10:12