Իրանում ջրի սուր պակաս է. դիտարկվում է Թեհրանը ժամանակավորապես փակելու հարցը. Bild

Իրանի իշխանությունները բախվում են աննախադեպ ջրային ճգնաժամի։ Թեհրանը և երկրի մեծ մասը քաղցրահամ ջրի սուր պակաս ունեն, գրում է Bild-ը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրի ջրամբարների մոտ 80%-ը գրեթե դատարկ է, իսկ խոշոր գետերն ու ջրամբարները չորացել են։
Իրանի կառավարությունը քննարկում է «անսովոր և ոչ ավանդական միջոցառումներ», այդ թվում՝ աշխատանքային շաբաթվա կրճատում, զանգվածային հեռավար աշխատանք և նույնիսկ մայրաքաղաք Թեհրանի ժամանակավոր փակում։ Սա կարող է նշանակել դպրոցների, համալսարանների և պետական մարմինների աշխատանքի դադարեցում։
Կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին իրավիճակն անվանել է «ազգային խնդիր», որը կարող է վերաճել մարդասիրական և տնտեսական աղետի։ Նրա խոսքով՝ «Թեհրանում ջրային իրավիճակը կրիտիկական է, ուստի լրջորեն քննարկվում է քաղաքի ժամանակավորապես փակման հարցը»։
Մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Թեհրանը, արդեն իսկ սահմանափակել են ջրամատակարարումը։ Որոշ շրջաններում անջատումները տևում են մինչև 48 ժամ։ Ճգնաժամին ի պատասխան՝ որոշ բնակիչներ գաղթում են երկրի հյուսիս՝ Կասպից ծով, որտեղ դեռևս ջրային պաշարներ կան։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը չի բացառել մայրաքաղաքը մեկ այլ շրջան տեղափոխելու հնարավորությունը։ «Թեհրանում իսկապես ջուր չկա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ երկիրը դժվար որոշումների առջև է կանգնած։
Մասնագետները նշում են, որ ճգնաժամի պատճառներից մեկը երկարատև երաշտն է և բնապահպանական ու ջրային ենթակառուցվածքներում համակարգված ներդրումների բացակայությունը։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում էական բարելավում չի սպասվում. ջրային ռեսուրսների համալրումը հնարավոր է միայն աշնանային անձրևների դեպքում։

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30