Արաբական երկրները պահանջում են, որ ՀԱՄԱՍ-ը լքի Գազան
![]() 561 Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ., 01:31 Կատարը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և մի շարք այլ արաբական պետություններ ստորագրել են հռչակագիր, որով կոչ են անում զինաթափել ՀԱՄԱՍ-ին և վերջ դնել նրա կառավարմանը Գազայում: Փաստաթուղթը համաձայնեցվել է ՄԱԿ-ի համաժողովում, որը նվիրված էր երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծման գործընթացի վերսկսմանը: Ընդհանուր առմամբ, հայտարարությունը ստորագրել են 17 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ինչպես նաև Եվրոմիության և Արաբական լիգայի ներկայացուցիչները: «Գազայում պատերազմի ավարտի համատեքստում ՀԱՄԱՍ-ը պետք է վերջ դնի իր կառավարմանը և իր զենքը հանձնի Պաղեստինի ինքնավարությանը՝ միջազգային աջակցությամբ: Սա համապատասխանում է ինքնիշխան և անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու նպատակին»,- ասվում է տեքստում: Փաստաթղթում նաև դատապարտվում են ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակումները, որոնք առաջացրել են ներկայիս հակամարտությունը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ընդունված հռչակագիրն անվանել է «պատմական և աննախադեպ»: «Առաջին անգամ արաբական երկրները և Մերձավոր Արևելքի պետությունները դատապարտում են ՀԱՄԱՍ-ին, դատապարտում են հոկտեմբերի 7-ի իրադարձությունները, կոչ են անում նրան զինաթափել, հեռացնել պաղեստինյան կառավարումից և հստակորեն արտահայտում են իրենց մտադրությունը՝ ապագայում կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ», - ասել է նա։ Փաստաթղթի դրույթները ներառում են նաև ռազմական գործողությունների դադարեցումից հետո Գազայում միջազգային կայունացման առաքելություն տեղակայելու հնարավորությունը։ Այս առաքելությունը պետք է ուղարկվի Պաղեստինի ինքնավարության հրավերով, ՄԱԿ-ի հովանու ներքո և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով։ Իսրայելը և Միացյալ Նահանգները չեն մասնակցել համաժողովին։ |

«Ռիսկ չեն անում հումանիտար օգնություն ուղարկել Իրան»․ Անդրանիկ Թևանյան
10701:06
«Աստված դեմ է, որ մարդը դիմի գուշակներին իր ապագան իմանալու համար». Արմեն Հարեյան
10300:48
Թրամփն սպառնացել է աննախադեպ հետևանքներով, եթե Իրանը չականազերծի Հորմուզի նեղուցը
18200:35
Իրանը քայլեր է ձեռնարկում Հորմուզի նեղուցն ականապատելու ուղղությամբ. #CBS_ News
27900:29
«Պետությունը «ռազբոյնիկից» իր քաղաքացիներին իրավական մարմիններով չպաշտպանի՞»․ Վարդան Հունանյան (տեսանյութ)
12400:12
«Վատիկանի գրադարանում Փաշազադեին են հանձնել մեզ վերաբերող բացառիկ սկզբնաղբյուրներ». Արթուր Ղազարյան
16600:06
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը
216Երեկ, 23:59
«Զինվորականները խորտակել են իրանական նավերը, որովհետև դա ավելի զվարճալի է». Թրամփ (տեսանյութ)
232Երեկ, 23:11
