ԱՄՆ-ն 7 տարվա մեջ ամենախոշոր պատժամիջոցներն է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Իրանից 50 անձանց և կազմակերպությունների, ինչպես նաև այս երկրի կողմից վերահսկվող ավելի քան 50 նավերի նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգթոնի, ներգրավված էին նավթի առևտրում: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալներով՝ սա 2018 թվականից ի վեր ամենամեծ նմանատիպ պատժամիջոցների փաթեթն է։
«Այսօր կիրառված ավելի քան 115 պատժամիջոցները ամենամեծն են մինչ օրս Թրամփի վարչակազմի կողմից Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու արշավը սկսելուց ի վեր: Այս միջոցառումներն Ամերիկային դնում են առաջին տեղում՝ թիրախավորելով ռեժիմի էլիտան, որը շահույթ է ստանում, Թեհրանը սպառնում է Միացյալ Նահանգների անվտանգությանը»,- հայտարարության մեջ ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների ենթարկված անձինք, ընկերությունները և նավերը մաս էին կազմում իրանական նավթով առևտրով զբաղվող համաշխարհային ցանցի: Մասնավորապես, նրանք կապված են 20 երկրների և իրավասությունների հետ։
Նշվում է, որ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի ընտանիքը զգալիորեն օգտվում է իրանական նավթի արտահանումից՝ միաժամանակ ձեռք բերելով արտասահմանում շքեղ անշարժ գույք և արտասահմանյան անձնագրեր՝ խոշոր ներդրումների դիմաց: Սա թույլ է տալիս ընտանիքին թաքցնել իր կապերը Իրանի հետ՝ միջազգային բիզնես վարելիս։

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30