«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» կմասնակցի միջազգային Ֆոլկլորային փառատոնին

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն ստացել է պաշտոնական հրավեր՝ մասնակցելու 2025 թ. հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 16-ը Իտալիայում կայանալիք միջազգային ֆոլկլորային փառատոնին, որը կազմակերպվում է CIOFF®-ի (Ֆոլկլորային փառատոնների և ժողովրդական արվեստի կազմակերպությունների միջազգային խորհուրդ) կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերությամբ։ Այս մասին հայտնում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն»-ը։
«Այս հրավերը կարևոր ճանաչում է այն համառ ու նպատակային աշխատանքի, որ իրականացնում է մեր կազմակերպությունը՝ ուղղված արցախյան մշակույթի պահպանմանն ու միջազգային հարթակում արժանապատվորեն ներկայացնելուն։
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ կազմում գործող Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը և Արցախի պարի պետական համույթը ներկայումս Իտալիայում են՝ որպես Հայաստանի պաշտոնական պատվիրակություն։
Նրանք հանդես կգան համատեղ մշակութային ծրագրով՝ ներկայացնելով մեր ավանդական երաժշտությունը և պարարվեստը՝ բազմազգ հանդիսատեսին փոխանցելով մեր հարուստ ժառանգությունը»,- նշված է գրառման մեջ։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
186Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
79115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78408.09.2026, 23:12