Ադրբեջանցիները ոչնչացրել են Այվազովսկու` Ստեփանակերտում գտնվող արձանը

Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտում կանգնեցված՝ աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազվոսկու հուշարձանը:
Գործակալության գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Այս օրը ցավով արձանագրում ենք, որ 2021 թվականին Ստեփանակերտում տեղադրված Այվազովսկու հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից, այն բանից հետո, երբ 2023 թվականին Արցախի ողջ բնակչությունը բռնությամբ տեղահանվեց հայրենիքից:
Հուշարձանի ոչնչացումը հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման հերթական վկայությունը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը՝ համոզված լինելով, որ դրանք չեն մոռացվելու, և միջազգային հանրությունը կձևակերպի արժանի գնահատական։
Մենք հիշում ենք։ Մենք արձանագրել ենք։ Մենք վերադառնալու ենք»:
Հուշարձանի հեղինակն է հայտնի ռուսաստանցի քանդակագործ Սալավատ Շչերբակովը։ Այն նվիրված էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարչին, այլև Արցախը հայկական և համազգային մշակութային ժառանգությանը միացնող կապերին։
Ծովանկարչի արձանի ոչնչացմանն անդրադարձել է նաև Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ Lenta.ru-ի հետ զրույցում ադրբեջանցիների այդ քայլն անվանելով պետական մակարդակով խրախուսվող և իրականացվող վանդալիզմ:
Հատկանշական է, որ արձանը ոչնչացվել է նկարչի ծննդյան օրը:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
186Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
79115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78408.09.2026, 23:12