Թրամփը համաձայնել է 90 օրով երկարաձգել գործող առևտրային համաձայնագրերը Մեքսիկայի հետ

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է 90 օրով երկարաձգել գործող առևտրային համաձայնագրերը և շարունակել առևտրային բանակցությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք համաձայնել ենք 90 օրով երկարաձգել ճիշտ նույն համաձայնագիրը, ինչ նախորդ կարճ ժամանակահատվածում, այն է՝ Մեքսիկան կշարունակի վճարել 25% մաքսատուրք ֆենտանիլի, 25%՝ ավտոմեքենաների և 50%՝ պողպատի, ալյումինի և պղնձի համար։ Բացի այդ, Մեքսիկան համաձայնել է անհապաղ վերացնել իր բազմաթիվ ոչ սակագնային առևտրային խոչընդոտները»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ հաջորդ 90 օրվա ընթացքում կողմերը կշարունակեն առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև հաստատել է Միացյալ Նահանգների և Մեքսիկայի մտադրությունը՝ համագործակցել թմրանյութերի մաքսանենգության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում։
Իր հերթին Շեյնբաումը ԱՄՆ նախագահի հետ զրույցը բնութագրել է որպես «շատ լավ»։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է խուսափել օգոստոսի 1-ին նախատեսված մաքսատուրքերի բարձրացումից և համաձայնության են եկել 90-օրյա ժամկետի շուրջ՝ երկխոսության վրա հիմնված երկարաժամկետ համաձայնագիր մշակելու համար։
Հուլիսի 12-ին նախագահ Թրամփը Truth Social-ում հրապարակեց Շեյնբաումին ուղղված նամակ, որում նա հայտարարեց օգոստոսի 1-ից ԱՄՆ առաքվող մեքսիկական ապրանքների վրա 30 տոկոս մաքսատուրքի սահմանման մասին: Նրա խոսքով՝ Մեքսիկան բավարար միջոցներ չի ձեռնարկել թմրամիջոցների կարտելների տարածման և ԱՄՆ ֆենտանիլի մաքսանենգության դեմ պայքարելու համար:

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30