«Սյունիքի դարպասներ» հուշարձանը կվերականգնվի

«Սյունիքի դարպասներ» կամ ժողովրդական խոսքում տարածված՝ «Սյունիքի զանգեր» հուշարձանը կվերականգնվի, տարածքը կվերանորոգվի։
Սիսիանի լեռնանցքի ամենաբարձր կետում՝ ծովի մակերևույթից 2344 մ բարձրության վրա գտնվող Վայք - Սիսիան մայրուղու երկու կողմում վեր խոյացող աշտարակաձև հուշարձանները կառուցվել են 1987 թվականին:
Սյունիքի մարզի մուտքը խորհրդանշող դարպասների վրա փորագրվել է պատմահայր Խորենացու վկայությունն այն մասին, որ Գեղամի որդի «…Սիսակն այստեղ բնակվելով, իր բնակության սահմանները լցնում է շինություններով և երկիրը իր անունով կոչում է Սյունիք, բայց պարսիկներն ավելի ճիշտ կոչում են Սիսական»:
Դարպասների վրա փորագրված են նաև Զանգեզուր, Վայոց Ձոր և Սիսիան տեղանունները: Աշտարակներից կախված են զանգեր, կան նաև արծվի, թրի ու վահանի պատկերաքանդակներ:
Հուշարձանի ճարտարապետն է Արեգ Իսրայելյանը, իսկ քանդակագործը՝ Գետիկ Բաղդասարյանը:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
184Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
78515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59910.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78308.09.2026, 23:12