Չինաստանը քաղծառայողներին արգելում է արտասահման մեկնել

Չինական իշխանություններն ավելի ու ավելի են սահմանափակում պետական ծառայողների և օտարերկրացիների միջև ցանկացած հնարավոր շփում, գրում է The New York Times (NYT)-ը: Իշխանությունները ոչ միայն արգելում են արտասահման մեկնելը, այլև «բռնագրավում են» «պետական հատվածի աշխատողների» անձնագրերը:
Ինչպես հաղորդում է թերթը, շատ քաղաքներում պետական ծառայողներին թույլտվություն է անհրաժեշտ արտասահման մեկնելու համար նույնիսկ անձնական պատճառներով: Արգելվում են «սովորական հետազոտությունների, փորձի փոխանակման և ուսման» համար արտասահման գործուղումները: Եվ նահանգների մեծ մասում արտասահմանում սովորածներին այժմ արգելվում է զբաղեցնել որոշակի պետական պաշտոններ:
Արգելքը վերաբերում է բոլոր պետական ծառայողներին, այդ թվում՝ դպրոցների և մանկապարտեզների ուսուցիչներին, բժիշկներին և պետական ընկերությունների շարքային աշխատակիցներին, ովքեր հասանելիություն չունեն պետական գաղտնիքներին կամ որևէ այլ գաղտնի տեղեկատվության: Ավելին, որոշ քաղաքների իշխանությունները պետական ծառայողների անձնագրերը չեն վերադարձնում նույնիսկ նրանց թոշակի անցնելուց հետո:
Ինչպես նշում է NYT-ը, բարձրաստիճան պաշտոնյաների՝ արտասահման մեկնելու արգելքը Չինաստանում գործում է ավելի քան 20 տարի: Սակայն Սի Ցզինպինի օրոք վերահսկողությունը տարածվել է շատ ավելի ցածր մակարդակի պետական ծառայողների վրա: Թերթի տվյալներով՝ կանոններն իրենք կենտրոնական կառավարության փորձ են՝ ամրապնդելու քաղաքական կարգապահությունը և գաղափարական հավատարմությունը պետական ծառայողների շրջանում։
Թերթի հետ զրուցած անձինք ասել են, որ իրենց նաև հրահանգվել է իրենց գործատուներին հասանելիություն տալ իրենց անձնական սոցիալական ցանցերի հաշիվներին։ Մեկ այլ անձ ասել է, որ ինքը ստիպված է եղել տեղեկացնել իր գործատուին, երբ լքում է իր աշխատավայրը։ Իսկ որոշ տեղական ինքնակառավարման մարմիններ արգելել են պետական ծառայողներին ճաշի համար հավաքվել երեքից ավելի անձանցից բաղկացած խմբերով։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3708:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10302:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11400:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
123Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
132Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
130Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
220Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
107Երեկ, 19:18