«Հայ ժողովուրդն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարությունները». Գարեգին Բ

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոսթոնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի։
Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևոր նկատել է աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, ինչն առ հայրենին և հոգևոր-ազգային արժեքները հավատարմության լավագույն դրսևորումն է: Այս գործում Նորին Սրբությունը կարևորել է նաև սփյուռքում իրենց ծառայությունը մատուցող հոգևոր սպասավորների դերը:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարություններն ու փորձությունները:
Վերջում Հայոց Հովվապետը պատգամելէ ուխտավոր հայորդիներին հավատարիմ մնալ ազգային ինքնությանը, ամրապնդել իրենց սրտերում սերն ու նվիրումը հայրենիքի և Հայոց Եկեղեցու նկատմամբ։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
188Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
29430.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
46528.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
48328.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50327.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45027.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38127.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38827.10.2026, 10:12