«Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները». Կառավարություն

ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ.
1. Հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավական պարտավորություն՝ կատարելու նշված արբիտրաժային վճիռը,
2. պարտավորեցնել Հայաստանին՝ վերականգնելու Հայցվորների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ (2025թ. հուլիսի 16) գոյություն ունեցող ստատուս քվոն, և
3. պարտավորեցնել Հայաստանին՝ տեղեկացնելու Արտակարգ Արբիտրին և Հայցվորներին արբիտրաժային վճիռը կատարելու համար ձեռնարկված բոլոր քայլերի մասին (ներառյալ ստատուս քվոն վերականգնելու համար), ինչպես նաև հաստատել Արտակարգ Արբիտրի կողմից սահմանված ժամկետ(ներ)ում ժամանակավոր միջոցների կատարումը:
Ս.թ. օգոստոսի 3-ի որոշմամբ արբիտրն ամբողջությամբ մերժել է Հայցվորների պահանջն այն պատճառաբանությամբ, որ ներկայացվել են սկզբնական պահանջի համեմատ նոր պահանջներ և որ իր իրավազորությունը և լիազորությունները չեն տարածվում պահանջվող ապահովման միջոցների վրա:
Հիշեցնենք, որ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճռով Արտակարգ Արբիտրը մերժել էր Հայցվորների պահանջները՝ ազատելու Սամվել Կարապետյանին նախաքննական կալանքից կամ այն այլ միջոցով փոխարինելու վերաբերյալ, ինչպես նաև «Տաշիր» խմբին պատկանող կազմակերպության ղեկավարության կամ աշխատակիցների նկատմամբ իրավական գործընթացներ ձեռնարկելուց խուսափելու մասին: ՀԷՑ-ի վերաբերյալ Արտակարգ Արբիտրի բավարարած ժամանակավոր միջոցի վերաբերյալ Կառավարության պաշտոնական հայտարարությունն այստեղ»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
188Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
29430.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
46528.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
48328.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50327.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45027.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38127.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38827.10.2026, 10:12