Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Իսրայելը և Հունաստանը մշակում են գործողության պլան «Պոսեյդոնի զայրույթը» ծածկագրով». Արա Պողոսյան

«Իսրայելը և Հունաստանը մշակում են գործողության պլան «Պոսեյդոնի զայրույթը» ծածկագրով». Արա Պողոսյան
113
Երեկ, 20:42

Ըստ «Իսրայել Հայոմ» թերթի տեղեկությունների՝ Իսրայելը և Հունաստանը մշակում են գործողության պլան «Պոսեյդոնի զայրույթը» ծածկագրով։ Ռազմական գործողությունն, ըստ թերթի տվյալների, պետք է Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ վերադարձնի հունական ինքնիշխանությունը։
Աղբյուրի տվյալներով՝ գործողության նպատակներն են՝
*արգելափակել Թուրքիայից ռազմական և այլ մատակարարումները,
*չեզոքացնել Հյուսիսային Կիպրոսում տեղակայված ՀՕՊ համակարգերը,
*ոչնչացնել հետախուզական և կառավարման կենտրոնները,
*վերջ դնել կղզում Թուրքիայի ռազմական ներկայությանը,
*վերականգնել Կիպրոսի Հանրապետության (Հարավային Կիպրոս) ինքնիշխանությունը կղզու ամբողջ տարածքում։
Սա այն դեպքն է, որ իսկապես մաղթում եմ հաջողություն, առավել ևս, երբ խոսքը մեր բարեկամ Հունաստանի հաջողության եւ պատմական արդարության վերականգնման մասին է»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան