Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«ՊՎԾ-ն և ԱԱԾ-ն պետք է խոշորացույցի տակ պահեն առողջապահության նախարարության մրցույթները և նշանակումները»․ Անուշ Պողոսյան

«ՊՎԾ-ն և ԱԱԾ-ն պետք է խոշորացույցի տակ պահեն առողջապահության նախարարության մրցույթները և նշանակումները»․ Անուշ Պողոսյան
153
Երեկ, 21:42

«Առողջապահության նախարարության՝ պետական բյուջեից հատկացված գումարների ծախսի արդյունավետության գնահատման համար պետք է հասկանալ՝ արդյո՞ք բնակչության կյանքը փոխվել է դեպի լավը. տեսնում ենք, որ անդադար բողոքում են առողջապահական համակարգում տիրող քաոսից, բողոքում են բոլորը»,- «168Ժամ»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը՝ հավելելով, որ դրանից ելելով, ասել, թե բարեփոխումներով գնում են առաջ, արդար չի լինի։

Պողոսյանի խոսքով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փորձում է համակարգ բերել յուրայիններին.․․ Նրա գործունեությունը սպասվող ընտրությունների համատեքստում է։

«Կան շատ վատ աշխատող տնօրեններ, որոնք այնքան շատ օրենսդրական նորմեր են խախտել, որ մի 15 տարվա քրեական գործերի հիմք կարող են հանդիսանալ, բայց առողջապահության նախարարը ցուցաբերում է հանցավոր անգործություն, և այդ տնօրեններ շարունակում են աշխատել իրենց պաշտոնում․ ինչո՞ւ. որովհետև իրենց քաղաքական թիմից են, և այդ մարդիկ իրենց պետք են ընտրությունների ժամանակ»,- շեշտեց Պողոսյանը՝ հավելելով, որ նախկին նախարար Արսեն Թորոսյանը դեռ ամբողջությամբ նախարարությունը չի հանձնել Ավանեսյանին, «դա նշանակում է, որ նախարարությունում բազմաթիվ հարցեր և խնդիրներ լուծվում են Թորոսյան Արսենի ձեռքով՝ կապված կադրերի նշանակման հետ և այլն»։

«Կարծում եմ՝ ՊՎԾ-ն և ԱԱԾ-ն պետք է խոշորացույցի տակ պահեն առողջապահության նախարարությունը․ նախարարության բոլոր մրցույթները, նշանակումները․․․ Ազգային անվտանգության հարց է այն, որ ոչ մասնագետը, մրցութային ոչ ճիշտ ընթացակարգով անցած անձը քաղաքական նկատառումներով բժշկական կենտրոն է ղեկավարում»,- ընդգծեց Պողոսյանը։

Անուշ Պողոսյանի հարցազրույցը