Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Խցանվել են և այլևս չեն գործում մեր ազգի զարկերակները, երակներն ու մազանոթները». Վանո Դադոյան

«Խցանվել են և այլևս չեն գործում մեր ազգի զարկերակները, երակներն ու մազանոթները». Վանո Դադոյան
142
Այսօր, 03:12

ՀՀ ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի ցավ սրտի եմ ասում
Մեր մտավոր այրերն այնքան են շեղվել և այլազան գաղափարների տրվել, որ մեր սրբություններն ու նախնյաց հավատքը մնացել են անտեսված։ Այդպիսով խցանվել են և այլևս չեն գործում մեր ազգի զարկերակները, երակներն ու մազանոթները։ Այո, խիստ է ասված, բայց այս է մեր իրականությունը. մշուշվել է մեր ազգի առաքելությունը, և ծածկվել են նրա գաղափարական հենասյուները։ Ահա թե ինչու մեր քաղաքական օրակարգում չկա ազգային ինքնությանն ու արժեքներին բնորոշ խոսանյութ, ինչպես և համապատասխան գործառույթ։ Խմբային ու հատվածական շահերը չեն կարող լիարժեքորեն ընտրասերում ապահովել, հետևաբար, ելքը մաքրագործումն է: Այնպես, ինչպես Կոմիտասը թոթափեց մեր երգերին կպած ավելորդությունները, կամ ինչպես Միքելանջելոն էր քարից հեռացնում ավելորդ մասերը, և ինչպես ժամանակին Դավիթ Անհաղթը պարզորոշեց իմաստասիրության տեղն ու դերը համաշխարային նոր քաղաքակրթական ծիրում։ Միայն այդ ճանապարհն արդյունավետ կլինի՝ մաքրագործման, հստակեցման և մեր ինքնության վերհանման ճանապարհը, որից հետո կարելի է անցնել քաղաքական համակարգի ստեղծմանն ու գործադրմանը։ Որպես մաթեմատիկոս՝ հասկանում եմ այս խնդրի բարդությունը, ծանրությունն ու ահռելի հզորությունը, ինչպես նաև անհրաժեշտ ու բավարար լինելը մեր ազգի ու ժողովուրդների բարերջանիկ համակեցության ապահովման համար։
Հ.գ. Իմացողաց հիշեցնեմ Դավթի ճկույթը կայծատուր, արդարությանը նետված քարը, անկասելի Թուր կեծակին և գործի բարենորոգ հանգամանքը ցուցող Խաչ պատերազմին: Այնպես ապրենք, որ այն հայտնվի մեր աջ բազկին»:

Աղբյուրը`   Վանո Դադոյան