Շքեղ զբոսանավեր արտադրող թուրք գործարարն անհետ կորել է իր զբոսանավով

Թուրքական Mazu Yachts ընկերության սեփականատեր Հալիթ Յուքայը իր Graywolf զբոսանավով դուրս է եկել Թուրքիայի հյուսիս-արևմուտքից՝ Յալովայից և ուղևորվել դեպի Հունաստան, սակայն անհետ կորել է:
Գործարարի հարազատները զանգահարել են արտակարգ ծառայություններ, երբ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։
Ափային պահպանությունը որոնողական-փրկարարական գործողություններ է իրականացնում։ Կիսախորտակված զբոսանավի մնացորդները հայտնաբերվել են Մարմարա կղզու մոտ (Բալիկեշիր նահանգ), սակայն Յուքայը չի գտնվել։ Ջրասուզորդների խումբը, նավը զննելուց հետո, գործարարի որևէ հետք չի գտել։
Տեսախցիկի տեսագրությունում երևում է, թե ինչպես է Graywolf զբոսանավը դուրս գալիս Յալովայի նավահանգստից։
43-ամյա Հալիթ Յուքայը թուրքական Mazu Yachts ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, որը զբաղվում է շքեղ զբոսանավերի արտադրությամբ։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
1008:24
«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
8603:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
10000:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
24700:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
15100:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
90Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
72Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
236Երեկ, 22:47