Մադրիդի մերձակայքում կկանգնեցվի Քրիստոսի ամենամեծ արձանը, ավելի մեծ, քան Ռիոյի և Հատիսի արձանները

Մադրիդի մոտակայքում գտնվող Բոադիլյա դել Մոնտե քաղաքում մոտակա տարիներին կմեկնարկի աշխարհի ամենամեծ արձանի շինարարությունը, որը նվիրված է լինելու «Հիսուսի սուրբ սրտին»: Համաձայն նախագծի՝ արձանը կունենա 37 մ բարձրություն, իսկ ձեռքերի բացվածքը կհասնի մինչև 60 մետրի, ինչը արձանը կդարձնի աշխարհում նմանատիպ արձանների մեջ ամենամեծը, անգամ ավելի մեծ քան Ռիո դե Ժանեյրոյի և Հայաստանի արձանները: Նախագծի հեղինակը «Հիսուսի սրտի երկրպագուների» ասոցացիան է, ըստ որի, արձանի համար նախատեսված 17 մլն դոլարը կհավաքվի բացառապես մասնավոր նվիրատվությունների շնորհիվ:
Կազմակերպիչների տվյալներով, արձանը կպատրաստվի երկաթբետոնից: Արձանի ներքին ճարտարապետությունը թույլ կտա այցելուներին մտնել արձանի մեջ: Նախագծի հեղինակներն ընդգծում են, որ այն ոչ միայն կրոնական հուշարձան կլինի, այլ նաև գեղարվեստական և հոգևոր մի վայր ՝ նախատեսված ինչպես հավատացյալների, այնպես էլ նրանց համար, ովքեր փնտրում են գեղագիտական և զգացմունքային փորձառություն:
Դեպի «սիրտ» տանող ներքին ճանապարհը հագեցած կլինի սրբազան և խորհրդանշական արվեստով՝ որի նպատակը կլինի փոխանցել «սեր՝ առանց նախապայմանների»:
Արձանի տեղադրությունը թույլ կտա այն տեսնել մեծ հեռավորությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանում Հատիս լեռան վրա տեղադրվելիք Քրիստոսի արձանի բարձրությունը 33 մետր է, կշիռը՝ 17–20 տոննա։ Պատվանդանի հետ միասին արձանը 101 մետր բարձրություն կունենա: Իսպանական արձանը բարձր է լինելու հայկականից 4 մետրով, Ռիոյի նշանավոր արձանից՝ 7 մետրով:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
184Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
78515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59910.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78308.09.2026, 23:12