«Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ օգոստոսի 8-ին կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկու երկրների «տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու նպատակով կայանալիք «պատմական խաղաղության գագաթնաժողովի» համար։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ Խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը», - այս մասին գրել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social հարթակում։
Նրա խոսքով՝ Վաշինգթոնը նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի «երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները կիսելու համար», որոնք կօգնեն բացահայտել Հարավային Կովկասի ներուժը։
«Շատ առաջնորդներ փորձել են դադարեցնել պատերազմը, բայց մինչ այժմ անհաջող՝ շնորհիվ Թրամփի առաջընթաց է գրանցվել», - գրել է նա։
«Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ բանակցություններ է վարում երկու կողմերի հետ», - հավելել է ԱՄՆ նախագահը, նշելով․ «Ես շատ հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որ ճիշտ քայլի են գնում Հայաստանի և Ադրբեջանի հզոր ժողովուրդների համար։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»։
Հիշեցնենք՝ Սպիտակ տանը հանդիպումներն այսօր կկայանան հետևյալ ժամանակացույցով․
22:30 - Թրամփ-Փաշինյան հանդիպում։
23:20 - Թրամփ-Ալիև հանդիպում։
00:00 - Եռակողմ հանդիպում։

«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
5016:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
5116:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
7716:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
7016:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
11415:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
13315:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
7515:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8613:18