Արաբկիրի թաղապետը հրաժարական է տվել

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի գրառումը․ «Սիրելի արաբկիրցիներ, բարեկամներ և հետևորդներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2022թ. գարնանը և կատարելով իմ աշխատանքային պարտականություններն, այսօր հպարտորեն ամփոփում եմ, որ Ձեր հետ միասին կարողացել ենք իրականություն դարձնել, նույնիսկ այն ինչ թվում էր անհնար: Վերականգնել ենք մեր մանկության տարիների ամենասիրելի այգիները, պուրակները, բացազատելով ավտոտնակներից՝ բարեկարգել բակային տարածքներ, խաղահրապարակներ, վերահսկել նոր ճանապարհների կառուցումը, մանկապարտեզների հիմնանորոգումը, հետևողական եղել բոլոր գործընթացների անթերի լինելուն:
Այս ամենի հնարավորությունն ընձեռելու, վստահության և աջակցության համար շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետի տեղակալներին և Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի բոլոր անդամներին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալներ Գեղամ Կարապետյանին և Դավիթ Բալասանյանին:
Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկեր հիմնարկ-հաստատություններին, որոնց հետ համատեղ ամենօրյա աշխատանք ենք տարել:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի արաբկիրցիներ, անվերապահ վստահության, մեր նախաձեռնություններին անմիջական մասնակցության, և վարչական շրջանի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:
Ղեկավարել Արաբկիր վարչական շրջանը պատվով, շատ բարդ, ահռելի ծավալի և չափազանց պատասխանատւ աշխատանք է: Արաբկիրս մեր քաղաքի զարդն է:
Աշխատել եմ անձնուրաց ձևով, 24/7 աշխատաժամանակով՝ ի նպաստ Արաբկիր վարչական շրջանի և ի բարեկեցություն մեր թանկագին բնակիչների։
Ցանկությունս է, որ Արաբկիրը զարգանա, ծաղկի:
Անկախ նրանից թե որտեղ, ինչ գործունեություն կկատարեմ, միևնույնն է անելու եմ ամեն հնարավորն ու անհնարն իմ Արաբկիրի և արաբկիրցու համար»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
185Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
29230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
46328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
48028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50227.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
44927.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38027.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38727.10.2026, 10:12