Թուրքիայում ուղևորատար լաստանավը բախվել է մի քանի նավերի

503
Կիրակի, 10 օգոստոսի, 2025 թ., 17:30
Թուրքական Չեշմե նավահանգստում ուղևորներով լաստանավը բախվել է մի քանի նավերի, երբ նավապետը կորցրել է նավի կառավարումը, զոհեր չկան, կիրակի օրը հաղորդել է A Haber հեռուստաալիքը։
«Միջադեպը տեղի է ունեցել Չեշմե նավահանգստի մուտքի մոտ, երբ Հռոդոս կղզի ուղևորվող լաստանավը հանկարծակի կորցրել է կառավարումը, ենթադրաբար, շարժիչի խափանման պատճառով։ Լաստանավը կարողացել է կանգ առնել նավահանգստում կայանված՝ Հունաստանի դրոշի տակ գտնվող մի քանի նավերի հետ բախվելուց հետո»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Լաստանավի ուղևորները չեն տուժել, սակայն նրանք ստիպված են եղել մոտ երկու ժամ անցկացնել նավի վրա՝ սպասելով օգնության։ Արդյունքում, նրանք տարհանվել են քարշակների օգնությամբ։ Սկսվել է վնասի գնահատում և միջադեպի հետաքննություն։

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
5612:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
7611:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
15500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
396Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
221Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
402Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
158Երեկ, 15:30