«Կիևն ստիպված կլինի համաձայնվել տարածքների փոխանակմանը Արևելյան և Արևմտյան Բեռլինների օրինակով». Լինդսի Գրեհեմ

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանն ստիպված կլինեն համաձայնվել տարածքների փոխանակմանը։ Նրա խոսքով՝ այլ ճանապարհ չկա։
Գրեհեմն ասել է, որ «Ուկրաինան չի կարողանա վտարել բոլոր ռուսներին, իսկ Ռուսաստանը չի կարողանա ամեն ինչ պահել և գրավել Կիևը»։ Վերջնական արդյունքում, սենատորի խոսքով, Կիևն ստիպված կլինի համաձայնվել տարածքների փոխանակմանը՝ հակամարտությունը լուծելու համար։
Հաղորդողի կողմից «կարմիր գծերի» և հնարավոր համաձայնագրի մասին հարցին քաղաքական գործիչը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ չի բացառել, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել հրաժարվել իր տարածքի մի մասից։ Զելենսկին նախկինում մերժել էր այս առաջարկը։
Գրեհեմն օրինակ է բերել Արևելյան և Արևմտյան Բեռլինները՝ նշելով, որ հակամարտությունը կարող է լուծվել այս կերպ՝ գոնե որոշ ժամանակով։
Նա նաև հիշեցրել է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները գտնվում են հրադադարի վիճակում, և այնտեղ երբեք վերջնական կարգավորում չի եղել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը բացատրել էր, թե ինչպես է Վաշինգթոնը տեսնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագիրը։ Քաղաքական գործչի խոսքով՝ ԱՄՆ-ն ձգտում է կարգավորել հակամարտությունը ներկայիս շփման գծի երկայնքով։

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30