«Պուտինի և Թրամփի հանդիպման նախօրեին որոշվում են Ուկրաինայի փոխանակվող հողերը. Զելենսկու կարծիքը հաշվի չի առնվում». ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ փոխանակման ենթակա տարածքների վերաբերյալ համաձայնեցման գործընթացն արդեն իսկ ակտիվորեն ընթանում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև։ Նա այս մասին խոսել է CNN-ի եթերում։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախօրեին արդեն բանակցություններ են ընթանում այն մասին, թե Ուկրաինայի որ հողերը կարող են փոխանակվել։ Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկու կարծիքը այս հարցի վերաբերյալ հաշվի չի առնվում։
Ուիթաքերը նշել է, որ տեխնիկական թիմերը բանակցություններ են վարում, և սա «լավ լուր» է։
Նա նշել է, որ տեխնիկական փորձագետները պետք է այժմ գործարքը թղթին հանձնեն։ Պաշտոնյան նաև հավելել է, որ լսել է Զելենսկու մեկնաբանությունները նման փոխանակման դեմ, բայց Միացյալ Նահանգները կարծում է, որ ռազմական հակամարտությունը պետք է ավարտվի։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը բացատրել էր, թե ինչպես է Վաշինգթոնը տեսնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագիրը։ Քաղաքական գործչի խոսքով՝ Միացյալ Նահանգները ձգտում է կարգավորել հակամարտությունը շփման ներկայիս գծի երկայնքով։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
1008:24
«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
8603:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
10000:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
24700:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
15100:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
90Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
72Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
236Երեկ, 22:47