Մոտ 200 հնդիկներ Իջևանում գործադուլ են հայտարարել

Իջևանի «Իջ Գրանդ Տեքստիլ» գործարանի մոտ 200 հնդիկ աշխատողներ գործադուլ են հայտարարել։ Նրանք մի քանի օր է՝ ակցիաներ են իրականացնում: Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել էր, որ ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը հայտնել է, որ աշխատավարձի բարձրացում պահանջող, գործադուլ անող հնդիկ բանվորների խնդրի կապակցությամբ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը ժամանելու է Իջևան՝ կարի արտադրամաս։ «Միրզոյանը հայտնել է, որ օգոստոսի 9-ին Հնդկաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել դեսպանի հետ, ներկայացրել, որ հնդիկ բանվորների հետ առկա են աշխատանքային պայմանագրեր, որտեղ սահմանված են հստակ պայմաններ։ Դրանից հետո բողոքավոր բանվորները արտադրամասի վերաբերյալ արատավորող տեղեկություններ են տարածել համացանցում։ Միրզոյանի խոսքերով՝ արտադրամասի 205 բանվորների մեջ կան թվով 15 սադրիչներ, ովքեր բանվորներին գործադուլի են դրդել, սպառնում են մնացած բանվորներին, նրանց ծեծում, սպառնում, որ Հնդկաստանում ապրող նրանց ընտանիքներին վնասներ կտան»,- գրել էր լրագրողը:
«Մենք բոլորս դիմել ենք Հնդկաստանի դեսպանատուն, բայց նրանք մեզ չեն օգնել։ 3 օր առաջ գնացել ենք ոստիկանություն, բայց նրանք էլ չեն օգնել։ Մենք բոլորս ուզում ենք մեր աշխատավարձը և ուզում ենք վերադառնալ Հնդկաստան։ Ընկերության տնօրենը խաբել է մեզ. պահանջում է աշխատել, բայց չի վճարում։ Մենք որևէ խնդիր չունենք հայերի հետ, նրանք բարի են։ Բայց մեզ պետք է մեր աշխատավարձը, որպեսզի կարողանանք վերադառնալ Հնդկաստան»,- ակցիայի մասնակիցների խոսքերն է մեջբերում «Անկախ լրագրողների ցանց»-ը:

Հռոմի Կոլիզեումի տարածքում անվտանգության հատուկ միջոցառումներ կգործեն
162Երեկ, 23:06
«Վեհափառը վարչապետի ենթական չէ, Մայր Աթոռը կառավարության գերատեսչություն չէ»․ Հարություն Աղա-Սարգսյան
106Երեկ, 21:42
Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը
200Երեկ, 20:36
«Ֆեյսբուքում ափաշկյարա կեղծ տոմսեր են վաճառում, իսկ ՆԳՆ լուռ «ծխում է անկյունում»»․ Կարեն Հեքիմյան
143Երեկ, 19:30
«Իսկ ամեն ինչում ձախողված Փաշինյանն ու նախարարնե՞րը երբ են ազատվելու պաշտոններից»․ Ոսկան Սարգսյան
133Երեկ, 17:54
«Անշարժ գույքի ոլորտում աշխատող բրոքերները կամ գործակալները կլպում են մարդկանց փողերը»․ Վահան Բաբայան
131Երեկ, 17:06
«Մարդուն միշտ չէ, որ կարող ես փրկել ցավից, բայց կարող ես այնպես լինել նրա կողքին, որ նա իր ցավի մեջ միայնակ չմնա»․ Տեր Հեթում
108Երեկ, 16:12
«ՀՀ նախագահը մասնակցում է որպես ի՞նչ»․ Հակոբ Բադալյան
117Երեկ, 15:24