Երևանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդին

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի երկու ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել այդ 2 ավտոբուսների արանքում, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ավտոբուսներից մեկի վարորդն է, ով երբ փորձել է ավտոբուսում առաջացած ինչ-որ խնդիր լուծել, մյուս ավտոբուսը վրաերթի է ենթրակել նրան: Վրաերթն էլ տեղի է ունեցել Տիգրան Մեծի պողոտայում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է
9800:48
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
125Երեկ, 18:30
Մանկատան երեխային ծեծած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
121Երեկ, 18:12
36-ամյա գործարարին իր լավաշի փռում կախված են գտել
183Երեկ, 17:48
Արևաշատում հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
145Երեկ, 14:12
Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ
22219.09.2026, 20:12
Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին
22519.09.2026, 17:42
59-ամյա Վրեժ Հակոբյանի մարմինը հարազատները հայտնաբերել են Հաղթանակի կամրջի ծառերի տակ
24519.09.2026, 17:30