Մեդուզաները կաթվածահար են արել Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի աշխատանքը

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Գրավլինի ատոմակայանը, որն ամենամեծն է Արևմտյան Եվրոպայում, դադարեցրել է գործունեությունը մեդուզաների զանգվածային ներխուժման պատճառով:
Ռեակտորի սառեցումն ապահովող ջրընդունիչ համակարգերի ֆիլտրերը խցանվել են մեծ քանակությամբ մեդուզաներով. կայանն ստիպված է ջուր վերցնել Հյուսիսային ծովից եկող ջրանցքից։
EDF օպերատորի տվյալներով՝ օգոստոսի 10-ի երեկոյան Գրավլինի վեց ռեակտորներից չորսում ավտոմատ անջատում է տեղի ունեցել խցանված ֆիլտրերի պատճառով։ Երկու այլ ռեակտորներ նախկինում դադարեցվել էին վերանորոգման աշխատանքների համար, ուստի այժմ ամբողջ ատոմակայանի գործունեությունը կասեցվել է։ EDF-ն ընդգծել է, որ անվտանգության սպառնալիք չկա, և կայանի աշխատակիցներն աշխատում են այն հնարավորինս շուտ գործարկելու ուղղությամբ։
Գրավելինի հզորությունը 5,4 ԳՎտ է. արտադրված էլեկտրաէներգիան բավարար է 5 միլիոն տուն մատակարարելու համար։
Մասնագետները նշել են մեդուզաների թվի ընդհանուր աճ Հյուսիսային ծովի ափին՝ Դյունկերկի և Կալեի միջև, որտեղ գտնվում է ատոմակայանը։ Նրանք սա բացատրում են կլիմայի փոփոխության պատճառով ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ: Ծովային կենսաբանները բացատրում են, որ մեդուզաներն ավելի արագ են բազմանում ավելի տաք ջրերում, ինչը հանգեցնում է նրանց թվաքանակի աճի, այդ թվում՝ Հյուսիսային ծովում:

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30