«Ռուսաստանը գրավել է որոշ կարևոր տարածքներ, և մենք կփորձենք մի մասը վերադարձնել». Թրամփ

Օգոստոսի 15-ին նախատեսված՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կլինի ավելի շատ «ներածական» հանդիպում, Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած իր ելույթում ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես կարծում եմ, որ մենք կունենանք կառուցողական քննարկումներ»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ հանդիպման առաջին մի քանի րոպեների ընթացքում կհասկանա, թե արդյոք հնարավոր է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքել։
Ամերիկացի առաջնորդն ասել է, որ մտադիր է հասնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտին։ Հակառակ դեպքում նա թույլ է տվել դուրս գալ բանակցային գործընթացից. «Ես պատրաստվում եմ խոսել Վլադիմիր Պուտինի հետ և ասել նրան: Դուք պետք է դադարեցնեք այս պատերազմը, դուք պետք է դադարեցնեք այն»։
Թրամփն ասել է, որ «Ռուսաստանը գրավել է որոշ կարևոր տարածքներ, և մենք կփորձենք այդ տարածքների մի մասը վերադարձնել Ուկրաինային»։
ԱՄՆ-ի նախագահը նաև ասել է, որ ցանկանում է կազմակերպել Պուտինի և Զելենսկու միջև հանդիպում. «Հաջորդ հանդիպումը կլինի Զելենսկու և Պուտինի, կամ Զելենսկու, Պուտինի և իմ հետ»։ Ես ուզում եմ կազմակերպել հանդիպում երկու առաջնորդների միջև»։ Նա նաև Պուտինի որոշումը՝ համաձայնվել Թրամփի հետ Ալյասկայում հանդիպել, անվանել է «հարգանքի նշան», քանի որ Ռուսաստանի նախագահը կմեկներ «մեկ այլ երկիր»։
Թրամփը պարզաբանել է, որ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո կզանգահարի այն եվրոպացի առաջնորդներին, որոնց հետ «լավ հարաբերություններ» ունի. «Ես կհանդիպեմ Պուտինի հետ, կտեսնեմ, թե ինչ է նա մտքում, և եթե դա արդար համաձայնագիր է, ես դրա մասին կպատմեմ ԵՄ առաջնորդներին և Զելենսկիին։ Նրա նկատմամբ հարգանքից ելնելով՝ նախ կզանգահարեմ նրան, ապա նրանք կզանգահարեն»։
ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ լավ հարաբերություններ ունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, բայց միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը չի համաձայնել Ուկրաինայի առաջնորդի դիրքորոշման հետ տարածքային հարցերի վերաբերյալ։ Թրամփը նշել է, որ «Ուկրաինայում անցկացված հարցման համաձայն», ուկրաինացիների 88%-ը կցանկանար կնքել խաղաղության համաձայնագիր։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
7803:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
9400:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
23000:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
13400:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
87Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
68Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
224Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
255Երեկ, 21:31